ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նախարարը կարևորում է անձավաբուժության զարգացումը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելեց Ավանի աղի կոմբինատում տեղակայված «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»։
1987թվականից գործող այս կենտրոնում տարեկան անաձավային բուժում են ստանում հիմնականում բրոնխիալ ասթմայով և ալեգիայով տառապող մոտ 200 հիվանդներ, որոնց գրեթե կեսը` մինչև 17 տարեկան։ Սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկվածներից բացի այստեղ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն են ստանում նաև սպասարկող պոլիկլինիկայում գրանցված բրոնխիալ ասթմայով հիվանդ մինչև 17 տարեկանները։
Աղի հանքի 235 մետր խորությամբ գտնվող խորշերում ծավալված 60 մահճակալն առավել մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում ամառային արձակուրդների շրջանում։
Դերենիկ Դումանյանը զրուցեց ինչպես բուժվողների, այնպես էլ մասնագետների հետ, ծանոթացավ իրականացվող բուժման մանրամասներին ու արդյունավետությանը, ինչպես նաև առկա խնդիրներին։ Հիվանդներից շատերը, զգալով բուժման արդյունավետությունը, տարիներ շարունակ` անգամ 20 և ավելի տարիներ, օգտվում են Անձավաբուժական կենտրոնի ծառայությունից։
Կենտրոնի հնարավորություններին ծանոթանալուց բացի Դերենիկ Դումանյանը «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ի նախագահ Արեգ Ղուկասյանի հետ քննարկեց տարածաշրջանում եզակի անձավաբուժության զարգացման հնարավորությունները։ Արեգ Ղուկասյանը ներկայացրեց, թե կոմբինատն ինչ օժանդակություն է ցուցաբերում Անձավաբուժության կենտրոնի գործունեությանը։ Նախարարն ընդգծեց բուժման այլընտրանքային, արդյունավետ այս մեթոդի հնարավորություններն ընդլայնելու և ժամանակակից պահանջներին հարմարեցնելու կարևորությունը։ Մոտ ապագայում կքննարկվի դրա համար անհրաժեշտ ներդրումներն ապահովելու հարցը։
25.07.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







